ՀՀԿ խմբակցության անդամները Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ քննարկում են նախագիծը և ներկայացնում իրենց համար վիճելի դրույթները: Խորհրդարանում ընթացող հանդիպումը դեռևս չի ավարտվել և հանրապետական պատգամավորները մեծ թվով առաջարկներ են ներկայացրել հանձնաժողովի անդամներին:
Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ քննարկումը դեռևս ընթանում է: Նրա խոսքով` իրենք կարողացել են մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ բազմաթիվ հարցերով ընդհանուր եզրակացության հասնել:
Հավելենք, որ սա հանձնաժողովի անդամների և ՀՀԿ-ական պատգամավորների արդեն երկրորդ հանդիպումն է: Հրայր Թովմասյանն ու Վարդան Պողոսյանը խորհրդարանում քննարկումներ են անցկացրել նաև «Ժառանգություն», ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների հետ: