Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ին շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 3-5-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: