Բնապահպանական տեսչությունը հայտնաբերել է մի շարք խախտումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 04.02-08.02.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 900.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել շուրջ 933.6հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործով 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 264.6 հազ.դր. ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով և հաշվարկվել է 120.0.0 հազ.դր գումարի բնությանը պատճառված վնաս: 
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 339.0 հազ,դր գումարի բնությանը պատճառված վնաս: 
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 120.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բեռնատարով առանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսրության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.2մլն.դր. գումար:
ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս