Խոշոր ավտովթար Աշտարակի կամրջին.վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Անուշավան Սիմոնյանը, վարելով “ՄԱԶ 504” մակնիշի 274 ՏՍ 43 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Աշտարակ մտնող կամրջի վրա, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենայում բարձված ծանր քաշով երկաթները շրջվել և փակել են ճանապարհահատվածը: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված բեռնատարը հաշվառված է Կոտայքի մարզում գրանցված “Կամրջշին” Փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում:




Լրահոս