Փետրվարի 12-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի ծառայողները “Զվարթնոց” օդանավակայանում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 34-ամյա Արմեն Հ.-ին, ով 2003 թ. ապրիլի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 160 հոդվածի 3-րդ մասի “Բ” կետի մեղադրանքով՝ յուրացում կամ վատնում: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Արմեն Հ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ռուս իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են 10 տարի անց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ