Հայրենի պաշտոնյաների՝ առանց համացանցի և անլուրջ ֆոտոսեսիաների գիշերային հերթափոխի մեկնարկը տրված է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից Հայաստանում եռօրյա զորավարժություններ են սկսում: Իհարկե, նմանատիպ պրոֆիլակտիկ միջոցառումներ էլի են անցկացվել Հայաստանում, բայց դրանք ղեկավարվել են ՀՀ պաշտպանության նախարարի ու ՀՀ նախագահի աշխատակազմի որեւէ ներկայացուցչի կողմից: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ այսօրվանից մեկնարկող «ռազմական օպերացիան» ղեկավարելու է անձամբ Սերժ Սարգսյանը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար: Զորավարժությունների ընթացքում տարբեր իրավիճակներ են «բեմադրվելու»՝ սկսած թուրք-քրդական բախումների սրման գագաթնակետից, մինչեւ մեզ համար ամենօրյա ռազմական գործողությունները՝ հայ-ադրբեջանական սահմանին:

Եւ հայրենի պաշտոնյաները պետք է կարողանան իրենց ճիշտ, ճկուն ու խիզախ դրսեւորել՝ յուրաքանչյուրը կատարելով իր առաքելությունը: Ինչպես հայտնել էինք՝ ՀՀ Կառավարության աշխատակազմի ու նախարարությունների արական սեռի ներկայացուցիչները հերթափոխով գիշերելու են աշխատավայրում՝ առանց համացանցի ու անլուրջ ֆոտոսեսիաների»:




Լրահոս