Ուրախ տեսարան՝ մարզասրահում. Գևորգ Կոստանյանը մարզվում է, կոստյումով թիկնապահները աչալուրջ հտևում են շեֆի շարժումներին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն առողջ ապրելակերպի կողմնակից է․ նա հետեւողականորեն զբաղվում է սպորտով, այցելում մարզասրահ՝ լողում, շոգեբաղնիք մտնում, ինչը, բնականաբար, ողջունելի է։ Տարօրինակն այն է, որ թիկնապահները նրան ոչ միայն ուղեկցում են մարզասրահ եւ սպասում դռների մոտ, այլեւ մտնում են ներս, կանգնում կողքին, երբ նա մարզվում է։ Շատ ուրախ տեսարան է՝ մարզասրահում բոլորը մարզահագուստով պարապում են, իսկ թիկնապահները, կոստյումներով կանգնած, աչալուրջ հետեւում են իրենց շեֆի շարժումներին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս