
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ի երեկոյան ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել են Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը` Չինարին, Ներքին Կարմիրաղբյուրը եւ Այգեպարը: Վնասվել են տների տանիքները, լուսամուտները եւ այլն: Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ կրակոցներն արդեն հոգնեցրել են իրենց: «Բնակիչներ ունենք, որ բազում անգամ տանիքի ծածկը փոխել են, արդեն չեն ցանկանում նորից նորոգել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: