Գիշերը սահմանին լարված է եղել. Կոթիում բնակիչներ են վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ հակառակորդը երեկ կրակահերթի տակ է պահել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ լարված իրավիճակ է տիրում, սակայն վիրավորների կամ վնասների մասին տեղեկություն չէր հայտնել:

Aravot.am-ը հայտնում է, որ երեկ կրակահերթերի պատճառով վիրավորվել են Կոթի գյուղի բնակիչներ` մայր և որդի Նազիկ և Ռազմիկ Թումանյանը: Armlur.am-ը տեղեկացավ, որ նրանք գտնվում են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, իսկ վիճակն էլ կայուն է:

Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ոչ միայն Կոթիի, այլև մյուս սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Armlur.am-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց, որ կրակոցների հետևանքով իրենք վիրավորներ չունեն, իսկ հիմա էլ հարաբերական անդորր է տիրում, և բնակիչները զբաղված են իրենց առօրյա հոգսերով:

 




Լրահոս