
«Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը դեռ չգիտեն՝ իրենք կմասնակցեն վաղը՝ սեպտեմբերի 4-ին, խորհրդարանում նոր Սահմանադրության նախագծին նվիրված լսումներին, թե ոչ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ արդեն մի քանի օր է՝ կապ հաստատել չի լինում:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ հարցը կուսակցությունում չի քննարկվել, ու ինքը չի կարող ասել, թե ինչ է անելու խմբակցությունը: «Մենք բովանդակային քննարկումներին դեմ ենք, բայց նման հարց չենք քննարկել: Էական չէ՝ կգնան, թե ոչ, մենք ունենք մեր դիրքորոշումը, ու դա «ոչ»-ն է»,- հայտնեց Արմեն Մարտիրոսյանը: