Երեկ Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի բնակիչ 1992 թվականի ծնված Մերի Պոպովան: Նա օգոստոսի 19-ի կեսգիշերին տանից դուրս է եկել և անհետ կորել: Armlur.am-ին դեպքի հետ կապված որոշակի մանրամասներ հայտնի դարձան: Մեզ հետ զրույցում Պոպովայի հարևանները պատմեցին, որ առաջին անգամը չէ, որ աղջիկն անհետանում է:
Ըստ նրանց պատմածների` Մերին պարբերաբար, իսկ մասնավորապես` ամիսը մեկ 5-6 օրով «անհետանում» է, այնուհետև հայտնվում: Նշենք, որ Մերին ամուսնացած է:
Վերջում հավելենք` ոստիկանությունից տեղեկացրին, որ Մերի Պոպովան դեռ չի հայտնաբերվել: