«Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 3000 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանակավակայանում  այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է BBC-ն, հրշեջներին հաջողվել է  հանգցնել շենքի ստորին՝ ցոկոլային հարկում բռնկված կրակը:

Գերատեսչության ներկայացուցչի խոսքերով՝ բաց կրակը չեզոքացվել է Մոսկվայի ժամանակով ժամը 8:10-ին: Այժմ օդանավակայանի տարածքը օդափոխում են:

Օդանավակայանի մամլո ծառայությունից հայտնել են, որ այժմ կրակի պատճառով չեղյալ է հայտարարվել մի քանի չվերթ: Ընդ որում՝ օդանավակայանը չվերթներն ընդունում է սահմանված ռեժիմով:

Տեղեկացվում է, որ հրդեհի հավանական պատճառ կարող էր դառնալ կարճ միացումը:

ԱԻՆ-ից հայտնել են, որ հրդեհի պատճառով ծուխն ամբողջությամբ լցվել է օդանավակայանի շենքի երրորդը հարկը: Շենքից տարհանվել է շուրջ 3000 մարդ:




Լրահոս