Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցն օգոստոսի 27-­ից սեպտեմբերի 2­-ը ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ, որից մեկը՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին ՍՊԾ
գործակալությունից, օգոստոսի 28-­ին Թուրքիայի Ագրի քաղաքից 30 կմ դեպի հարավ­արևմուտք տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ (մագնիտուդ 2.3): Հաջորդ օրը նույն ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանում՝ Ահար քաղաքից 41 կմ դեպի հարավ­արևելք: Օգոստոսի 30­-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1) սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Թուրքիա­Վրաստան սահմանային գոտում՝ Արդահան քաղաքից 30 կմ դեպի հյուսիս­արևելք:

Տարածաշրջանից դուրս սեպտեմբերի 1-­ին 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի Տատեյամա քաղաքից 451 կմ դեպի հարավ (խաղաղօվկիանոսյան օղակաձև գոտի): Երկրաշարժի հետևանքով  զոհեր և ավերածություններ չկան:




Լրահոս