Չինաստանը կրճատում է իր Զինված ուժերի թվաքանականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանը  մտադրված է 300 հազար մարդով կրճատել իր Զինված ուժերի թվաքանակը: Այս մասին հայտարարել է ՉԺՀ ներկայացուցիչ Սի Ցզինպինը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյա տարելիցին նվիրված զորահանդեսի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Չինաստանը երբեք չի ձգտել հասնել գերիշխանության ու զբաղվել էքսպանսիայով»,- հավատացրել է Սի Ցզինպինը:

ՉԺՀ նախագահը ընդգծել է, որ Չինաստանը ձգտում է խաղաղության ու կգնա խաղաղ զարգացման ճանապարհով:

Հավելենք, որ ՉԺՀ Ժողովրդաազատագրական բանակն աշխարհում խոշորագույնն է համարվում: Դրա թվաքանակը, տարբեր գնահատականների համաձայն՝ կազմում է շուրջ 2.3 միլիոն մարդ:




Լրահոս