Ասիական քաղաքապետերի համաժողովի նիստին մասնակցել է նաև Երևանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասիական քաղաքապետերի համաժողովի (ԱՔՀ) գործադիր կոմիտեի 5-րդ նիստին, որը տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան և Ղազվին քաղաքներում, մասնակցել է նաև Երևանը։ Համաժողովին ներկա են եղել 17 երկրների 54 քաղաքների պատվիրակություններ, որոնցից երկու տասնյակը` քաղաքապետերի գլխավորությամբ, ինչպես նաև 8 միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ: Երևանը նիստում ներկայացրել է քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Տիգրան Աստվածատրյանը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Ասիական քաղաքապետերի համաժողովի հիմնադիր նախագահ, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կարևորվել է Ասիական տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների կայուն զարգացումը, ինչպես նաև համագործակցության անհրաժեշտությունը՝ հանուն տարածաշրջանի խաղաղության և առաջընթացի, ինչին ևս ուղղված է համաժողովը։ Պատվիրակությունների ղեկավարները մասնակցել են նաև Թեհրանի քաղաքապետի հետ համաժողովից դուրս հանդիպմանը։

Համաժողովի օրակարգում ներառված են եղել տարբեր ոլորտներին առնչվող քննարկումներ՝ քաղաքների զարգացման, դրա ուղիների և այլ թեմաներով։ Համաժողովի ընթացքում կազմակերպվել են նաև տեխնիկական և մշակութային ճանաչողական շրջայցեր. պատվիրակությունները ծանոթացել են Թեհրան և Ղազվին քաղաքաներում իրականացված և իրականացվելիք ծրագրերին ու նախագծերին:

 




Լրահոս