Ոստիկանության պարզաբանումը կրկնակի գրանցումների վերաբերյալ հրապարակման շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“www.hetq .am” համացանցային կայքի 2013 թ. փետրվարի 13-ի “Հայտնաբերվել են կրկնակի գրանցում ունեցող բազմաթիվ ընտրողներ” հրապարակման համաձայն՝ հայտնաբերվել են 104 անձանց տվյալներ, ովքեր ընտրական ցուցակում կրկնակի են ընդգրկված: Ընտրողների ցուցակներում միևնույն անձի անհատական տվյալները կրկնակի ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Այս պահի դրությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն գոյություն ունեն ոչ թե 104, այլ 111 անհատական տվյալների համընկումով 222 ընտրողներ, որոնք տարբեր անձինք են: 
Հիշեցնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակահատվածում պարբերաբար տեղեկատվություն է տարածել բնակչության պետական ռեգիստրում նույն անհատական տվյալներով տարբեր անձանց առկայության վերաբերյալ:
Կից ներկայացվում է միևնույն անհատական տվյալներ ունեցող (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) անձանց ցանկը: Ցանկում առկա են ոչ միայն “www.hetq .am” կայքում հրապարակված, այլև ոստիկանությունում առկա լրացուցիչ տվյալներ:




Լրահոս