ՌԴ-ում 22-ամյա հայի սպանության դեպքով քրեական գործը հարուցվել է անզգուշությամբ մահ պատճառել հոդվածով. կա ընդամենը 1 մեղադրյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդու կողմից անողոք ծեծի ենթարկված 22-ամյա Ռաֆայել Խալղաթյանի սպանության գործով մեկ կասկածյալ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Ռոստովի մարզի ներկայացուցիչ Գալինա Գագալաևան: Տեղեկացվում է, որ Ռոստովի մարզի դատարանը կասկածյալի հանդեպ որպես խափանման միջոց կալանք է կիրառել:

«Կասկածյալի հանդեպ որպես խափանման միջոց կալանք է ընտրվել»,- ասել է Գագալաևան՝ հավելելով, որ գործի հետաքննությունը շարունակվում է:

Ըստ հայտնված տեղեկությունների՝ մի ամբողջ գյուղի կողմից անողոք ծեծի ենթարկված 22-ամյա Խալղաթյանի մահվան մեջ մեղավորը Սինյավսկոյե գյուղի 46-ամյա բնակիչն է: Հետաքննության տեղեկությունների համաձայն՝ հենց նա է «ձեռքով ու ոտքերով հարվածներ հասցրել տուժածի գլխին, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել ու կորցրել գիտակցությունը»:

Հարուցվել է քրեական գործ «Առողջությանը ծանր վնաս հասցնել, որն հանգեցրել է անզգուշությամբ տուժածի մահվան» հոդվածով, որը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում:




Լրահոս