Նախկին ԲՀԿ-ականն պատգամավորներն արդեն կես ժամ է նախագահականում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն կես ժամ է, ինչ նախկին ԲՀԿ-ական պատգամավորներ Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մուշեղ Պետոյանը, Մարտուն Գրիգորյանը, Դավիթ Քոչարյանը և Ռուստամ Գասպարյանը ՀՀ նախագահի նստավայրում են:

Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ` պատգամավորները Սերժ Սարգսյանի և սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի հետ քննարկումներ են իրականացնում:

Հիշեցնենք, որ հիշյալ պատգամավորները ԲՀԿ-ից դուրս էին եկել փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը քաղաքական չարիք էր անվանել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:




Լրահոս