
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ալյասկա այցի շրջանակներում Դիլինգհեմ քաղաքի դպրոց այցելելու ժամանակ երեխաների հետ պարել է Ալյասկայի ժողովուրդների պարը: Երկրի նախագահի համար տեղի դպրոցականների ելույթը բաղկացած է եղել ժողովրդական պարերից ու երգերից: Մի շարք պարային համարներից հետո երեխաներին միացել է նաև Օբաման:
Ավարտելով պարը՝ նախագահը հայտարարել է.
«Ես պատրաստվում եմ այստեղ բերել Միշելին ու աղջիկներին: Իսկ մինչ այդ մենք կվայելենք մեզ ներկայացված ձուկը: Ես լանչին արդեն ձուկ փորձել եմ: Դա իսկապես լավն էր»,- հավելել է Օբաման: