Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում արտառոց դեպք է գրանցվել: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ դեռեւս անհայտ անձինք Վարդենիսի 48-ամյա բնակիչ Նվեր Երանոսյանի վրա բենզին են լցրել, այրել ու թողել մեքենայի մեջ: Մահացածի հարազատները երեկ ահաբեկված էին՝ նշելով, որ նրան այրված են գտել: Իսկ ոստիկանության տեղեկացմամբ՝ փետրվարի 7-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վարդենիսի բնակիչ Սարգիս Սարգսյանը (Մարտիկ Սահակյանի, Արսեն Նալբանդյանի ու Նվեր Երանոսյանի հետ) «Օփել» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհով: Բենզինը վերջացել է, եւ Երանոսյանը բեռնախցիկից բենզին է հանել ու փորձել լցնել բենզաբակը: Սակայն ձագարը շուռ է եկել եւ լցվել Երանոսյանի վրա, որի մոտ վառվող ծխախոտ է եղել, ինչից էլ հրդեհ է առաջացել: Ընկերները փորձել են ձեռքերով հանգցնել, սակայն չի ստացվել: Երանոսյանը այրվածքներից մահացել է, իսկ մյուսները ստացել են տարբեր վնասվածքներ: Մինչդեռ Երանոսյանի հարազատները պնդում են, որ այդ «Օփել»-ը վաղուց բենզինով չի աշխատում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ