
Ադրբեջանում հրապարակվել է «Հայոց լեզվի» ուսումնական ձեռնարկ, հայտնում է Թուրան գործակալությունը,:
Տեղեկացվում է, որ ձեռնարկի հեղինակն է գիտությունների դոկտոր Հաթամ Ջաբբարլին: Ուսումնական ձեռնարկը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար ու բաղկացած է հնչյունաբանություն, ձևաբանություն, շարահյուսություն ու բառակապակցություն բաժիններից:
Հավելենք, որ սա Ադրբեջանում հրապարակված հայերեն լեզվով միակ ուսումնական ձեռնարկն է: