Ինչպես հայտնում է «PrimeCrime»-ը, այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում 485 «օրենքով գողի» տիտղոս ունեցողներ կան: Տեղեկացվում է, որ նրանցից 276-ը ազգությամբ վրացիներ են:
Ըստ կայքի՝ «օրենքով գողերի» թվով երկրորդ հորիզոնականում են գտնվում ռուսներ: Նրանց թիվը 61 է:
Առաջատարների եռյակը փակում են հայերը, ովքեր ապրում են Հայաստանում ու երկրի սահմաններից դուրս չեն տարածում իրենց ազդեցությունը: PrimeCrime-ը գրում է, որ այն բանից հետո, ինչ ՀՀ իշխանությունները «օրենքով գողերի» համար ջերմոցային պայմաններ ստեղծեցին, հայրենիք են վերադարձել անգամ նրանք, ովքեր ապրել են Սոչիում: Այժմ նրանք գերադասում են իրենց մոսկվացի հյուրերին ընդունել իրենց հայրենիքում ու պետական մակարդակով առաջ տանել իրենց շահերը: Ողջ հետխորհրդային տարածքում «օրենքով գողերի» համար Հայաստանի նման բարենպաստ պայմաններ կան միայն Աբխազիայում:
Չորրորդ հորիզոնականում եզդիներն են: