Beeline-ը շարունակում է «Նագաշյան մանուկների տուն» կենտրոնի հետ համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցության շարունակման մասին` ուղղված երեխաների կրթական ծրագրերի արդյունավետության և համակարգչային գրագիտության բարձրացմանը: Կենտրոնի սաներն այժմ կարող են օգտվել նաև Beeline IPTV ծառայությունից, որի շրջանակում նրանց հասանելի կլինեն 50-ից ավելի տեղական և արտասահմանյան հեռուստաալիքներ:

«Մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք օգնում են երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Կենտրոնի սաները հնարավորություն ունեն օգտվելու Beeline Hi-Line ինտերնետի և IPTV ծառայություններից, ինչն ուսուցման գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ և օգնում նրանց մշտապես մնալ կապի մեջ ու լինել տեղեկացված թվային տեխնոլոգիաների ժամանակակից աշխարհում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը բարձր է գնահատում Beeline-ի հետ շարունակական համագործակցությունը և վերջինիս աջակցությունը կենտրոնին: Այսօր առանց թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավոր չէ պատկերացնել որևէ գործընթացի արդյունավետ կազմակերպումը։ Ավելին, այս ոլորտի բուռն զարգացումը Հայաստանում լուրջ ազդեցություն է թողնում անձի ձևավորման ու զարգացման վրա։ Համագործակցության շնորհիվ մենք այսօր ուսուցման գործընթացը կարողանում ենք իրականացնել ժամանակակից թվային տեխնոլոգիաների միջոցով` ստեղծելով գիտելիքներ ձեռք բերման և տեղեկատվություն ստանալու նոր հնարավորություններ մեր սաների համար»,– նշեց «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը:

Նշենք, որ սա առաջին բարեգործական ակցիան չէ, որն իրականացվում է Beeline-ի կողմից «Նագաշյան Մանուկների տան» սաների համար։ Ընկերության աջակցության շնորհիվ 2012թ.-ից մինչ այսօր կենտրոնի սաները օգտվում են Hi-Line ինտերնետից, իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Երկարատև համագործակցության արդյունքն է նաև արդեն բարի ավանդույթ դարձած Beeline-ի նախաձեռնությամբ ընկերության աշխատակիցների սեփական միջոցներով «Նագաշյան Մանուկների տուն» երեխաների համար տարբեր միջոցառումների կազմակերպումը։




Լրահոս