
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` ԿԳ նախարարի 2007 թվականի մայիսի 11-ի “Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը հաստատելու մասին” N428 Ա/Ք հրամանի հավելվածը լրացվել է նոր կետերով: Մասնավորապես, ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկն ավելացել է ևս 11 դպրոցով, որոնցից 2-ը` Երևանում, 9-ը` մարզերում:
Ավելացված դպրոցներն են` Երևանի թիվ 144 և թիվ 163, ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի թիվ 1, ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի թիվ 1 և թիվ 2, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 3, թիվ 9 և թիվ 10 հիմնական, ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղի, Նոր Արմավիրի և Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցները: