Հայաստանի ազգային հավաքականը արդեն Սերբիայում է: Հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանեն Նովի Սադ քաղաքի «Պարկ Հոտել» հյուրանոցում: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Սեպտեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին՝ Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 21:30-ին՝ «Կարաջորջե» մարզադաշտում, տեղի կունենա հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ Երեւանի ժամանակաով 22:45-ին Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտում: