ՊԱԿԱՍՈՒՄ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՎԾ-ն վերջերս հրապարակեց 2012թ. վիճակագրական տվյալները, որոնց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բավական լուրջ խնդիրներ կան ժողովրդագրության ոլորտում: Բանն այն է, որ եթե իրար գումարենք մեկ տարվա մեջ մահացածների եւ երկրից մեկնածների թիվը, ապա այն գերազանցում է ծնելիության թվին, եւ ստացվում է, որ բնական աճի ցուցանիշները բացասական են: 2012թ. ՀՀ-ից հեռացել է 42.7 հազար մարդ, մահացել` 27.5-ը, այսինքն` 70.2 հազար, իսկ ծնվածների թիվը կազմում է ընդամենը 42.3 հազար: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն ընդունեց, որ բնական աճի տեմպերը չեն բավականացնում բացասական մնացորդը ծածկելու համար. «Բայց դրա համար պետք է ուղեւորների հոսքերից անցում կատարենք միգրացիոն հոսքերին, թե մեկնածներից քանիսն են արտերկրում մշտական բնակություն հաստատելու մեկնում, որից հետո կարող ենք եզրակացնել` բնակչության թվաքանակի նվազումը, պայմանավորված բնական հոսքերով, չի ծածկում, չի նվազում: Սպասենք այդ հետազոտությունների արդյունքներին, նոր ենթադրություններ անենք»:




Լրահոս