Սաակաշվիլին կարող է հայտնվել Ուկրաինայի վարչապետի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում ստորագրահավաք է սկսվել` Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի` վարչապետի պաշտոնին նշանակվելու մասին:

«Թող նա վերջապես Ուկրաինայում բարեփոխումներ իրականացնի: Բավական է հանդուրժել կոռուպցիան և բարեփոխումների ձգձգումը»,-մեկնաբանության մեջ գրում է ստորագրահավաքի հեղինակը:

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել էր, որ եթե իր կայքում ստորագրահավաքը 90 օրում 25 հազար ձայն հավաքի, ապա նրա վարչակազմը կդիտարկի այն 10 օրվա ընթացքում:

Ներկա պահին Օդեսայի նահանգապետի համար քվեարկել է արդեն 480 մարդ, հայտնում է РИА Новости-ն:




Լրահոս