Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հերթական անգամ անհարմար դրության մեջ է դրել: Փետրվարի 5-ին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, հիշեցնելով, որ մեր ժողովուրդը չի սիրում աշխատել՝ Սարգսյանը խոսել է Երեւանի քաղաքապետարանի՝ իբրեւ թե 150.000-դրամանոց աշխատատեղերի մասին եւ, իհարկե, իր խոսքերը հաստատելու համար դիմել է դահլիճում ներկա Տարոն Մարգարյանին, ով էլ, բնականաբար, հաստատել է, որ աշխատատեղեր կան հենց այս պահին: «Առաջին լրատվական»-ը որոշել է ստուգել՝ իրական են արդյոք 150-հազարանոց աշխատատեղերը: Կայքի աշխատակիցը զանգահարել է քաղաքապետարան, եւ արդյունքում պարզվել է, որ տվյալ պահին ոչ մի ազատ աշխատատեղ էլ գոյություն չունի, իսկ եթե ապագայում լինի էլ, ապա ոչ 150 հազար դրամ աշխատավարձով, այլ, լավագույն դեպքում, օրական 12 ժամ աշխատանքի դիմաց մոտ 100 հազարով (ժամը 279 դրամ): Ինչ խոսք՝ խաբելը «սիրուն չէ»:
ՏԱՐՈ՛Ն ՋԱՆ, ՍԻՐՈՒՆ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ