Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր հրապարակել, որում նշված էր, որ Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով փետրվարի 7-ին ձերբակալվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը: Վերջիններս, ըստ ԱԱԾ հաղորդագրության, մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: Հրապարակվել են նաեւ ձերբակալվածների լուսանկարները:
Նույն օրը՝ ուշ երեկոյան, արդեն խոսակցություններ էին շրջանառվում, որ ձերբակալվածներից մեկին տեսնող է եղել էպոսագետ Վարդան Սեդրակյանի տանը, որտեղ ձերբակալվածը կատարել է վերանորոգման աշխատանքներ: «Ժողովուրդ»-ը չի երաշխավորում նշված խոսակցությունների հավաստիությունը, քանի որ խմբագրությունն այդ մասին տեղեկացավ արդեն կեսգիշերին, եւ ուշ ժամի պատճառով որեւէ հնարավորություն չկար ճշտելու լուրի իսկությունը:
ՆՈՐՈԳԻ՞Չ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ