
Armlur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ գիշեր հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թևոյանը (ծնվել է 1975թ-ին)։
Armlur.am-ը տեղեկացավ, որ զինծառայողն Արագածոտնի մարզի Նորաշեն համայնքից էր: Համայնքի ղեկավար Արթուր Կարապետյանը հայտնեց, որ զոհված զինծառայողը 5 երեխա ուներ, որոնցից մեկն ամուսնացած է, երկուսն անչափահաս են: Համայնքապետի փոխանցմամբ` առաջին դեպքն է, երբ Նորաշենը զինվոր է կորցնում. «Տա Աստված` այլևս երբեք զոհեր չունենանք: Ինչով կկարողանանք կօգնենք, միշտ էլ այդ ընտանիքի կողքին ենք եղել»:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ զինծառայողի սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: