
«Տևական ժամանակ հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը մնում է կայուն»,-այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, գրում է apa.az-ը:
Ջեյմս Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս լարվածության նվազեցման և հրադադարի ռեժիմի խիստ պահպանման կոչեր են արել: «Մենք միջոցներ ենք առաջարկում՝ վստահության ամրապնդման, հրադադարի ռեժիմի պահպանման և բանակցությունների շարունակման հարցով բարենպաստ պայմանների համար»,-հավելել է Ուորլիքը: