Անկախ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանն այսօր նույնպես մասնակցում էր ՀՀ նախագահի հետ հանդիպմանը: Պատգամավորը նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ինքը կողմ է սահմանադրական բարեփոխումներին և աջակցելու է գործընթացին:
Հարցին` իդեալական նախագի՞ծ է, Պետոյանը կարճ պատասխանեց. «Այո»: Նա հավելեց, որ այս հարցում որևէ մտահոգություն չունի:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի հետ հանդիպել էին նախկին ԲՀԿ-ականներն ու անկախ պատգամավորները: