
«Ես Սարգսյանի դեմ պայքար չունեմ, ես պայքարում եմ կառավարման համակարգի դեմ»:
Երեւի թե Սերժ Սարգսյանը կառավարման համակարգի հետ որեւէ կապ չունի: Այսպիսով՝ նախագահի հավերժ թեկնածուներից մեկը նոր բացահայտում է անում: Իր ողջ քարոզարշավի ընթացքում Մելիքյանը բողոքում է ընտրացուցակներից, տարբեր կեղծարարություններից, եւ նորություն չէ, որ ընտրակեղծիքների եւ խախտումների հետեւում կանգնած են իշխանությունները, հետեւաբար՝ նաեւ իշխանության թեկնածուն, քանի որ ոչ իշխանական ուժերը նման լծակներ չունեն եւ նման ռեսուրսների չեն տիրապետում: Եվ եթե Ա. Մելիքյանը Ս. Սարգսյանի դեմ պայքար չունի, ապա ո՞րն է նրա ֆունկցիան ընդհանրապես: