![](https://armlur.am/wp-content/uploads/2015/09/001-5.jpg)
Գյուղմթերք իրացնողներին աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ուլտրա սերվիս» ՍՊ ընկերության հետ:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ըստ այդ պայմանավորվախության, մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան 12 հասցեում գտնվող նորաբաց գյուղատնտեսական շուկայում ցանկացողներին անվճար տեղեր կհատկացվեն: