
«Իվանիշվիլին կփոշմանի ինձ հետ չհանդիպելու համար»:
Բիձինա Իվանիշվիլին էպոսագետի հետ չհանդիպելու համար կարող է փոշմանել միայն այն դեպքում, երբ պարզվի, որ իրոք տիեզերքի դեսպանն է եւ Աստծու հետ շփվում է նույնիսկ բջջային հեռախոսով, թռիչքներ է կատարում առանց տիեզերանավի, երբ Սեդրակյանի Աստվածն իր բերանով կհայտարարի, որ վերեւում ինքն է, իսկ ներքեւում՝ Վարդան Սեդրակյանը, երբ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը հարկադրված կդառնան էպոսագետի խորհրդականները, եւ վերջապես, երբ էպոսագետը կկտրի գլխավոր հարկահանի շուրթերը՝ հետեւելով էպոսի հերոսի օրինակին: Իսկ մինչ այդ Իվանիշվիլին դժվար թե փոշմանի: