Քիչ հետո տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ժամը 18:00-ին տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, Սերժ Սարգսյանը խորհրդի բոլոր անդամներին հորդորել է ներկա գտնվել նիստին:

Նշենք, որ Ազգային անվտանգության խորհրդի անդամներն են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Մանրամասներն` առաջիկայում:




Լրահոս