Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ՍԾ սահմանային պահպանության դեպարտամենտի տնօրենը Հայաստանում է. նա հանդիպել է Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ ծառայության (ՍԾ) սահմանային պահպանության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոզիկին և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ Անատոլի Միխեևին:

Հանդիպման սկզբում Նիկոլայ Կոզիկը ՀՀ Նահագահին ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետին և նրա անցած ծառայողական ուղին:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է գեներալ-մայոր Միխեևին նշանակման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահեցրել, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են ըստ անհրաժեշտության աջակցել նրան պաշտոնավարման ամբողջ ընթացքում: Ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակցային հարաբերությունները գործնականում ընդգրկում են փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտները, Հանրապետության Նախագահն այդ հարաբերություններում մեծապես կարևորել է երկու երկրների սահմանապահ զորքերի միջև սերտ փոխգործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջպետական պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի և հայ սահմանապահների՝ պետական սահմանի պահպանությանն ու անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ գործունեությանը վերաբերող հարցերին:




Լրահոս