ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Lifenews-ը գրում է, որ Կանզասում ծնողները 4 ամիս շարունակ նկուղում են պահել իրենց 17-ամյա երեխային: Հարեւանները, երկար ժամանակ երեխային չտեսնելով, անհանգստացել են եւ ոստիկանություն կանչել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները զննել են տունը եւ նկուղում գտել կապված ձեռքերով երեխային: Նրա խորթ մայրն ասել է, որ այդ կերպ պատժել է երեխային այն բանի համար, որ նա միանգամից կերել է տանը եղած ամբողջ միրգը:

ՈՂՋ-ՈՂՋ ՍԱՌԵՑՐԵԼ ԵՆ
«ՌԴ-ի Պսկովի մարզում բժիշկները սրտային հիվանդություն ունեցող 57-ամյա տղամարդուն պատահմամբ դրել են դիահերձարանի սառնարանն ու ողջ-ողջ սառեցրել»,-գրում է Lifenews.ru-ն: Հիվանդը սառնարանում 2 օր մնալուց հետո մահացել է ջերմիջեցումից: Դիահերձման ժամանակ փորձագետը նկատել է, որ որ տղամարդը դեռ ողջ է, եւ վերակենդանացման բրիգադ է կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ հիվանդը մահացել է ոչ թե սրտի կաթվածից, այլ սառցակալումից: Այժմ նրա մահվան փաստով սկսվել է նախնական քննություն, ճշտվում են կատարվածի բոլոր հանգամանքները:

ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՆ
«Ամերիկացի զույգը կպարգեւատրվի հատուկ մրցանակով 80 տարվա օրինական ամուսնության համար»,-գրում է խպվՑՈ-ն: 97-ամյա կինը եւ նրա 101-ամյա ամուսինը պատվավոր մրցանակ եւ այլ նվերներ կստանան Worldwide Marriage Encounter կազմակերպության կողմից: Նրանց ամուսնական միությունն ամենաերկարատեւն է եղել, եւ կազմակերպությունը Կոնեկտիկուտ նահանգի թոշակառուներին հաղթող է ճանաչել:  Նրանք ունեն 5 երեխա, 14 թոռ եւ 16 ծոռ: Ամուսինների խոսքով՝ երկարատեւ ամուսնության ոչ մի գաղտնիք նրանք չունեն: Պարզապես հետեւում են մի քանի պարզ կանոնների՝ հաճույք ստանալ կյանքից, ապրել եղած միջոցներով եւ միշտ կապ պահպանել ընտանիքի հետ:  

ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ Է
Մոսկվայի Կարմիր հրապարակում 35 տարեկան տղամարդն ինքնահրկիզվել է: Դեպքի վայրում գտնվող ոստիկաններին հաջողվել է օպերատիվորեն հանգցնել բռնկված կրակը: Տուժածը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժնում, վիճակը գնահատվում է շատ ծանր:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս