Գործադիր մարմնի նիստում քննարկվել է արդարադատության նախարարի նշանակման հարցը. Արփինե Հովհաննիսյանը միակ թեկնածուն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: Այս հարցերից զատ, նիստի ընթացքում քննարկվել է նաև արդարադատության նախարարի նշանակման հարցը: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք քննարկել ենք արդարադատության նախարարի նշանակցման հարցը: Պարոն նախագահը խորհրդակցել է կուսակիցների հետ և կկայացնի իր որոշումը: Կուսակիցները բարձր են գնահատում Արփինե Հովհաննիսյանի որակները: ԳՄ անդամները հիմնականում դրական են արտահայտվել նրա հասցեին», – նշեց նա, հավելելով, որ այսօր քննարկվել է միայն նրա թեկնածության հարցը:

Արթուր Օսիկյանի նշանակման հարցին ի պատասխան, Շարմազանովը նշեց, թե վերջինս ևս բարձր որակներով օժտված անձնավորություն է, սակայն նրա թեկնածության հարցը չի քննարկվել:

Հիշեցնենք, որ թեկնածուների թվում շրջանառվում էր Կորյուն Նահապետյանի և Արթուր Օսիկյանի անունները: Հավելենք նաև, որ Հովհաննիսյանն այսօր մասնակցում էր ԳՄ նիստին:




Լրահոս