
Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
՝ Bundesliga.com-ում ընթացած հարցման արդյունքում Մխիթարյանի օգտին քվեարկել են հարցվածների 46 տոկոսը: 26-այա կիսապաշտպանը «Հերտայի» հետ խաղում (3:1) աչքի էր ընկել գոլային փոխանցմամբ: