ՄԻԱՆԳԱՄԻՑ 4 ԱՐՁԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադամ Տյուսոյի թանգարանում այսպիսի բան դեռ չէր եղել: Թանգարանը համալրվել է դերասանուհի, երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միանգամից 4 մոմե արձանով, որոնք վերաբերում են մահացած երգչուհու 30-ամյա կարիերայի կարեւոր շրջաններին:
Իր 180-ամյա պատմության ընթացքում թանգարանը դեռեւս միեւնույն մարդու՝ նման քանակությամբ մոմե արձաններ չի ներկայացրել: Հյուսթոնի արձանները կներկայացվեն նաեւ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում. Լաս Վեգասում Հյուսթոնին կարելի է տեսնել այնպիսին, ինչպիսին նա եղել է 1988թ., Վաշինգտոնում` 1991թ., Լոս Անջելեսի արձանը պատկերում է երգչուհուն Ռեյչլ Մերոնի դերում՝ 1992թ. նկարահանված «Թիկնապահը» ֆիլմում, իսկ Նյու Յորքում ցուցադրվելիք արձանը երգչուհու 2009թ. կերպարն է:




Լրահոս