ՀԱՐՑ. Նախկինում եղել եմ ոստիկան, իսկ հիմա թոշակառու եմ: Ես համապատասխան բուժում ստացել եմ ոստիկանական պոլիկլինիկայում: Հիմա ինձ հետաքրքիր է՝ իմ բուժման դեղերը կարո՞ղ եմ անվճար ստանալ նույն պոլիկլինիկայից:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան՝ ՀՀ կառավարությունը 23.11.2006 թվականի N 1717-Ն որոշմամբ հաստատել է.
ա) անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկը,
բ) այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային եւ հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:
պոլիկլինիկայի պետ, բ/ծ փոխգնդապետ
Դ. Կարապետյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, իսկ ո՞վ եւ ի՞նչ սկզբունքներով է կազմում սոցիալական խմբերի, նաեւ հիվանդությունների ցանկը, որպեսզի որոշ դեպքերում բուժման կարիք ունեցող մարդը կամ այդ մարդու հիվանդությունը տարօրինակ կերպով հանկարծ չհայտնվեն այդ ցանկերում: