«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 20-ին հայ քաղաքական էլիտան հարսանիքի է: Այդ օրն ամուսնանում է ԲՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր Յուվեցի Կարոյի որդին: Պսակադրությունը կկայանա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իսկ խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում: Մոտ 400 հոգանոց հարսանիք է լինելու, հրավիրված են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետը, ԱԺ նախագահը, ԲՀԿ նախկին առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Յուվեցի Կարոն, սակայն, չի հրավիրել ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին, նախկին կուսակից գործընկերներից էլ հրավիրել է սահմանափակ թվով մարդկանց՝ գործարար թեւին, նրանց, ում հետ շփվում է, օրինակ՝ Կարամելի Հարութ, Բելաջիոյի Գրիշ, Մուրադ Գուլոյան եւ այլք:
Ո՞ւմ հետ է ամուսնանում Ձեր որդին՝ հարցրինք պատգամավորին։ Նա նշեց, որ խնամին ոչ հայտնի է, ոչ էլ ճանաչված․ «Ի՞նչ գործ ունենք հայտնիների հետ, տղես սիրահարվել է, ուզել է»: Հարսանիքի քավորը եւս, պատգամավորի փոխանցմամբ, հայտնի մարդ չէ, իր որդու կուրսեցին է:
Մյուս մանրամասների մասին Կարո Կարապետյանը չցանկացավ խոսել՝ նշելով, թե որդին է զբաղվում բոլոր հարցերով, ավելի լավ է իրեն սահմանադրությունից հարցնենք: «Նորմալ սահմանադրություն է, ժողովրդի համար է, ամեն ինչ պիտի անենք, որ անցնի, մենք մեր նախագահի կողքին ենք»,- իր բաժին քարոզչությունն արեց Յուվեցին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: