
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը լքելու տարբերակը:
32-ամյա իսպանացին, ով դեռևս այս առաջնությունում չի հայտնվել մադրիդցիների հայտացուցակում, դժգոհ է խաղային պրակտիկայից, հայտնում է Fichajes.net-ը:
Աղբյուրի տվյալներով, Արբելոայի ծառայություններով հետաքրքրված է «Բեշիկթաշ»-ը: