«Հայկական ժամանակ» թերթը գրում է. « Իսկ գործնականում ինչ տվեց մեզ ԵՏՄ անդամակցումը: Անցած 8 ամիսների ընթացքում հօդս ցնդեցին բոլոր այն խոստումները, որոնք հնչում էին իշխանության ներկայացուցիչների կողմից: Մի քանի ցուցանիշ միայն: ԵՏՄ-ին անդամակցության այս ամիսների ընթացքում մեր արտահանողների՝ վերը նշված «170 միլիոնանոց շուկա» մուտքն ակնհայտորեն չստացվեց: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանից արտահանումը դեպի ԵՏՄ անդամ Ռուսաստան 2014թ. համեմատ նվազել է 35 տոկոսով: Դեպի Ղազախստան արտահանման նվազումը կազմում է 15 տոկոս, դեպի Բելառուս՝ 38 տոկոս:
Իսկ ահա ԵՏՄ երկրներից դեպի Հայաստան ներկրման ծավալները նվազեցին ավելի քիչ: Այսինքն, հարաբերական առումով 170 միլիոնանոց շուկան գրավեց մեր ընդամենը 3 միլիոնանոց շուկան»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: