Ծեծի ենթարկված անվտանգության աշխատակցի հետ հոգեբաններ են աշխատում. նրա վիճակը ծանր է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս շաբաթվա սկզբին Խոցանյանը, որ շարունակում է գտնվել թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, վիրահատվել է։ Մեզ հետ զրույցում Խոցանյանին վիրահատող բժիշկ Աննա Պողոսյանն ասաց, որ վիրահատվել է Խոցանյանի քիթը և ակնակապիճի հատակները։ Խոցանյանն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ և բժիշկը նրա վիճակը գնահատում է միջին ծանրության։ Մեր հարցին ի պատասխան՝ Պողոտանը նշեց, որ քննիչները փորձել են հարցաքննել ծեծի ենթարկված անվտանգության աշխատակցին, սակայն իրենք թույլ չեն տվել։ «Նրա հոգեվիճակը շատ վատ է։ Հոգեբույժ է գալիս՝ նրա հետ աշխատում։ Մինչև վիճակը չկարգավորվի հնարավոր չէ նրան հարցաքննել»,-ասաց Աննա Պողոսյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս