
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը կեսգիշերն անց ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելիներ, երեկոյան մինչև կեսգիշեր, ինտենսիվ՝ գրեթե ողջ սահմանի երկայնքով, տարբեր տրամաչափի կրակահերթերից հետո այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանապահ գյուղերում: Մեր զինվորները, հրամանատարական անձնակազմը վերահսկում են իրավիճակը բարձ ոգով: Այսու նաև, մեր բոլոր լրատվամիջոցներին, մեծ ու փոքր կայքերին խնդրում եմ անիմաստ, տագնապալի ու չստուգված լուրեր չտարածել!!!
Աղոթենք մեր զինվորներիի ապահովության և մեր սահմանապահ ժողովրդի խաղաղության համար»,- գրել է թեմի առաջնորդը:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ հակառակորդը կրակի տակ է պահում սահմանամերձ գյուղերը: