Այս իշխանությունը` պարոն Սարգսյանից սկսկած չունի լեգիտիմություն. «Ժառանգությունը» դեմ է սահմանադրական փոփոխություններին. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թունավոր ծառից բարի պտուղ չի կարող գալ: Այս իշխանությունը` պարոն Սարգսյանից սկսկած չունի լեգիտիմություն, պետական հանցագործությամբ գողացվելէ ժողովրդի քվեն, խախտվել է սահմանադրությունը: Այդ վարչակարգը, որը խախտում է Սահմանադրությունը, չի կարող ներկայացնել երազանքային սահմանադրություն և ներկայացնել, որ դա նպաստ կունենա ՀՀ-ի և ժողովրդի համար»:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ սա կուսակցության պաշտոնական տեսակետն է:

«Այս փոփոխությունները, եթե ոմանք կարող են ողջունել, նպատակ ունենա ծխածածկույթի ներքո, ոչ միայն մի հոգու իշխանությունը երկարաձգել, այլ բառի բուն իմաստով, այլև նեորբոլշևիկյան նպատակ ունի: «Ժառանգությունը» դեմ է: Հետին նպատակն ակնհայտ է: Դա չի նշանակում, որ մենք տեսախցիկներից պետք է հեռու մնանք բայց մենք գիտենք, որ անգամ այս փաստաթղթի հպանցիկ ընթերցումը, պարզ է դարձնում նպատակ: Այն է` հասարակությանը ստրկացնել, ստրուկ դարձնել մի կուսակցության, ոչ թե մի անհատի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:




Լրահոս