
ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Վան Յանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ռինգում մենամարտել ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալի հետ, գրում է «Ինտերֆաքսը»:
Առաջարկն հնչել է այսօր՝ սեպտեմբերի 4-ին, երբ ՌԴ առաջնորդը ժամանել է Ռուսկիյ կղզի: Այնտեղ նրան դիմավորել է Պրիմորիեի նահանգապետ Վլադիմիր Միկլուշևսկին, չինական պատվիրակության առաջնորդներն ու անձամբ դերասանը:
Մինչ շենք մուտք գործելը Վան Յանը նշել է մարտարվեստում Պուտինի ու Սիգալի նախասիրությունների նմանությունը՝ նրանց առաջարկելով ռինգում միմյանց դեմ դուրս գալ:
«Ես այդպիսի բան չէի անի»,- կատակել է Պուտինը: