
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Տավուշի մարզի սահմանի երկայնքով թռչում են անօդաչու սարքեր:
«Քիչ առաջ Արայիկ Հարությունյանի, Ալեն Սիմոնյանի, Կարո Ղուկասյանի հետ հասանք Տավուշի մարզ: Այժմ գտնվում ենք Սեւքար, Սարիգյուղ, Բերքաբեր հատվածում: Ժամանակ առ ժամանակ հնչում են կրակոցներ: Սահմանի երկայնքով թռչում են անօդաչու սարքեր: Սեւքարի եւ Սարիգյուղի բնակիչները խաղաղ քնած են»:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները գտնվում են Տավուշի մարզում: